Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

«Վաճառականի խիղճը»

Հարցեր և առաջադրանքներ
մինուճար — միակ
փեշակ — արհեստ
առավոտ — լուսածագ, լուսաբաց, արշալույս
վաղ — շուտ
երեկո — իրիկուն, իրիկնապահ, իրիկնադեմ
եղելություն — իրողություն, դեպք
Ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ — Այստեղ կարելի է մեջբերել այս ասացվածքը․Ինչ ցանես, այն էլ կհնձես։ Այսինքն որդին իրեն կդրսևորի այնպես, ինչպես ակնկալում է ծնողը։
Ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին — Այս նախադասությունը նշանակում է այն, որ աշխատավարձի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում էր, վաճառականի խղճին, որպեսզի որոշի աշխատավարձի չափը։

Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր

վաճառականին — մեղադրում եմ

գործակատարին — արդարացնում եմ

 

Խիղճը՝

Մարդու խիղճը դա իր բարությունն է, օգնելու պատրաստականությունը, դիմացինին ներելն ու հասկանալը։ Ով խիղճ չունի կյանքում միայնակ է։

Բայց կարծում եմ, որ բոլորն էլ ունեն խիղճ, ուղղակի շատերը դրա տեղը չգիտեն։ Սակայն միշտ էլ լինում են այնպիսի իրավիճակներ, որ խիղճը հիշեցնում է իր գոյության մասին։