10 ուշագրավ փաստ ծառերի մասին

1. Ֆինլանդիայում անտառները զբաղեցնում են երկրի տարածքի 70 տոկոսը, մինչդեռ Մեծ Բրիտանիայում՝ ընդամենը 6 տոկոսը: Այնտեղ այսպիսի իրավիճակ է առաջացել արդյունաբերական հեղափոխության հետևանքով:

2. Սեքվոյան մոլորակի ամենաբարձր ծառն է, սակայն նրա փայտանյութն առանձնապես պիտանի չէ կենցաղում, քանի որ չափազանց փխրուն է:

3. Բոլոր ծառերը չէ, որ անվտանգ են. մանցինելա ծառի պտղի հյութը թունավոր է, իսկ նրա գոլորշին կարող է բացասաբար ազդել աչքերի և շնչառական համակարգի վրա:

4. Հյուսիսային կիսագնդում աճում է սոճիների ավելի քան 100 տեսակ, իսկ հարավային կիսագնդում մինչև վերջին ժամանակներս հանդիպում էր միայն 1 տեսակ (քանի դեռ չէին հայտնվել սոճու՝ արհեստական տնկված անտառները):

5. Բրազիլիայում աճում է «նավթատու» մի ծառ՝ կոպաիֆերան: Նրա պտղի հյութի քիմիական բաղադրությունը համարյա ոչնչով չի տարբերվում դիզելային վառելիքի բաղադրությունից:

6. Հողագնդի փշատերև ծառերի գրեթե կեսն աճում է Ռուսաստանում:

7. Միջինացված հաշվարկներով՝ յուրաքանչյուր ծառ իր ողջ գոյության ընթացքում կլանում է շուրջ 1 տոննա ածխաթթու գազ:

8. Իբրև համեմունք օգտագործվող դարչինը ստանում են Հարավային ծառերի չորացրած կեղևներից, որոնք աճում են Հնդկաստանում և Շրի Լանկայում:

9. Շմիդտի կեչին անհնար է կացնով հատել: Դրա համար էլ այն ստացել է «Երկաթյա» կեչի անունը:

10. Աշխարհի ամենամեծ ծառը կոչվում է Գեներալ Շերման: Այն աժդահա սեքվոյա է՝ կանգնած Կալիֆորնիայի Հսկա անտառում: Ծառի բարձրությունը մոտ 84 մետր է: Այն առնվազն 2300 տարեկան է: