Տնային աշխատանք․ 17.03.2021 Թ.—ՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՆԳՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 942․ Հետևյալ խնդիրները լուծե՛ք հավասարումներ կազմելու միջոցով.

բ) Ջահի լամպերից 27-ն այրվել էին, և դահլիճը լուսավորվում
էր 323 լամպով։ Ընդամենը քանի՞ լամպ կար ջահի վրա։

x – 27 = 323

x = 323 + 27

x = 350

943. Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարումներ.

ա) ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝
26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

x + 10 + 26 = 57

x = 57 – 10 – 26

x = 21

945. Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

2 x (60 + 20) = 160

x * 4 = 160

x = 160 : 4

x = 40սմ

951. Լուծե՛ք հավասարումը.

ա) x + 1/3 = 5/6

x = 5/6 – 1/3

x = 1/2

գ) 2 3/4 – x = 5/16

x = 2 3/4 – 5/16

x = 39/16

x = 2 7/16

ե) -5/7 = -x + 2/7

-x = -5/7 – 2/7

-x = -3/7

x = 3/7

10 փաստ երաժշտության մասին, որ չգիտեիր

♦ Երաժշտությունը կարող է ազդել քո աշխատունակության վրա: Ետին պլանի երաժշտությունը չի լավացնում կենտրոնանալու կարողությունը, սակայն այն օգնում է ֆիզիկական ակտիվությանը: Հետևաբար ֆիզիկական աշխատանք կատարելիս կարող եք երաժշտություն լսել, իսկ մտավոր աշխատանքի դեպքում ավելի լավ է` ոչ:

♦ Ետին պլանում մի փոքր աղմուկը կարող է քեզ ավելի կրեատիվ դարձնել, սակայն շատ աղմուկը կարող է խանգարել կրեատիվությանը:

♦ Քո ամենասիրած երգը, քո ամենասիրելին է այն պատճառով, որ այն կապված է քո կյանքի որևէ էմոցիոնալ իրադարձության  հետ:

♦ Դու սիրում ես երգի օրիգինալ տարբերակը ոչ թե նրա համար, որ այն ավելի լավն է, այլ նրա համար, որ այն առաջինն ես լսել:

♦ Երաժշտությունը սիրելու գործոնի վրա ազդում է նաև համերգի ժամանակ երաժիշտի հետ ունեցած հայացքի կապը, ինչպես նաև այն, թե ինչ հագուստ է նա կրում:

♦ Ծանր պահերին մարդիկ նախընտրոմ են այն երգերը, որոնք իմաստ են արտահայտում:

♦ Առավել ժողովրդականություն վայելող երգերը նարցիսական բնույթ են կրում: Իսկ երաժշտական հիթշքերթների բարձր հորիզոնականներ գրավող երգերը հիմնականում սիրո և սեռականության մասին բովանդակություն են պարունակում:

♦ Բազմաթիվ փաստեր վկայում են այն մասին, որ երաժշտությունը կարող է մարդուն ավելի խելացի դարձնել: Դասական երաժշտությունը կարող է բարձրացնել IQ-ն (ավելի խելացի մարդիկ հիմնականում դասական երաժշտություն են նախընտրում):

♦ Երաժշտությունը կարող է բառացիորեն ազդել այն բանի վրա, թե ինչպիսին ես տեսնում աշխարհը, իսկ երգի բառերը կարող են ազդել քո վարքի վրա: Օրինակ` լիբերալներն ավելի բազմաժանր երաժշտություն են նախընտրում, քան պահպանողականները:

♦ Սրտի աշխատանքը փոխվում ու նմանակում է երաժշտության տեմպին:

♦ Ծաղիկներն ավելի արագ են աճում երաժշտության ներքո:

♦ Երաժշտությունը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը:

♦ Որոշ վայրերում Պարկինսոնի հիվանդության ու սրտի կաթվածի համար բժիշկները երաժշտություն են նշանակում հիվանդներին:

♦ Երաժշտական գործիք նվագելը 5 բալով կարող է բարձրացնել IQ-ն: