ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վահան Տերյան

Կրկին իմ հոգում
Ւջավ մշուշոտ, արցունք անձրևող
Տրտում իրիկուն.
Իմ սրտում անցավ
Մահացող ծաղկանց բույրը ցավ բերող,
Համբույրը խոնավ.
Կրկին պաղ միգում
Ամպոտ երկինքը մեռած լույսերի
Թաղումն է սգում։
Հողմը սրարշավ
Հոգուս դալկացած ծաղիկ հույսերի
Թերթերը տարավ…

Համո Սահյան

Աշնան հրդեհն է գալարվում
Ձորալանջերն ի վար։
Ո՛չ մեռնելու ուժ է ճարում,
Ո՛չ փրկության հնար —
Ու դողում է հասակով մեկ
Մանկությունս վայրի,
Վախենում է՝ հրդեհի մեջ
Ցնցոտիներն այրի։

Եղիշե Չարենց

Շրշում են անվերջ տերևները
Արևի փայլով ցոլցոլուն,-
Ցոլցոլում են անվերջ տերևները,
Ծնծղաձայն ծափում ու ցոլում: —
Ծնծղանե՞ր են խփում ցնծագին,
Թե՞ — թերթեր թափում հուրհուրան,
Շաղելով շողեր անցածի
Այս տողերի վրա…

Автор: karenvardanyanblog

Իմ մասին Ես Կարենն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանում։ Ես ինը տարեկան եմ, սիրում եմ կարատե, լող, նկարչություն և մաթեմատիկա։ Իմ ամենասիրելի մրգերն են խնձորը, տանձն ու դեղձը։ Ես շատ եմ սիրում ուտել պիցցա։ Ես սիրում եմ ազատ ժամերին ընկերներիս հետ խաղալ ֆուտբոլ: Ես նաև գնում եմ դաշնամուրի և շատ եմ սիրում նվագել: Ինձ շատ է դուր գալիս Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը, որովհետև այնտեղ մենք միշտ ճամփորդում ենք:

Оставьте комментарий