ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ․ ՔԱՄԻՆ

Հատված…

Աշնան քամին
Թռցնում է դեղին նժույգները իրա:
Ինչ-որ մի տեղ հիմա
Հավաքել է ի մի
Ու փչում է աշնան հոգեվարքի ժամին
Իր ահռելի հոգին մի վիթխարի բերան:
Քամին, Աշնան քամին
Հռնդում է հիմա.
Փոշու հսկա դեզեր փախցընում են իրար
Սարսափահար դարձած նախիրների նման:
Քամին, Աշնան քամին…
Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Առաջադրանքներ

Դուրս գրիր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

նժույգ-ձի

հռնդալ-աղմկել

նախիր-կովերի խումբ

Պատկերացրու՝ այս բանաստեղծությունը նկար է. ինչ ես տեսնում այդ նկարում, պատմիր:

Մառախուղ եմ տեսնում, աշնանային մեգ ու մշուշ, քամի ու դեղին գույն։

Եթե այս բանաստեղծության քամին մարդ լիներ, ինչպիսի՞ն կլիներ (բնութագրիր)

Նյարդային, խառը, աջ ու ձախ վազվզող մարդ։

Առանձնացրու ամենամռայլ տեսարանը, հիմնավորիր:

Քաղաքը գորշ ու մութ:
Ամեն անցորդ դեղին զառանցանք է հիմի,
Որ իրիկվա մեգին երազվել է քամուն:

Автор: karenvardanyanblog

Իմ մասին Ես Կարենն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանում։ Ես ինը տարեկան եմ, սիրում եմ կարատե, լող, նկարչություն և մաթեմատիկա։ Իմ ամենասիրելի մրգերն են խնձորը, տանձն ու դեղձը։ Ես շատ եմ սիրում ուտել պիցցա։ Ես սիրում եմ ազատ ժամերին ընկերներիս հետ խաղալ ֆուտբոլ: Ես նաև գնում եմ դաշնամուրի և շատ եմ սիրում նվագել: Ինձ շատ է դուր գալիս Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը, որովհետև այնտեղ մենք միշտ ճամփորդում ենք:

Оставьте комментарий