Տավուշյան օրեր. եռօրյա ճամփորդական նախագիծ

Համալիրը բաղկացած Է միմյանց կից փոքր եկեղեցիներից, գավթից և գրատնից։ Հուշարձանախմբից հարավ-արևելք գտնվում Է գերեզմանոցը։ Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։ Թաղակապ ծածկով փոքր շինություն Է, մուտքը` արևմտյան կողմից, ճակատակալ քարին փորագրված Է հիմնադրման արձանագրությունը։ Մուտքի երկու կողմերին ագուցված են քանդակազարդ խաչքարեր։ Գավիթը արևմուտքից կից Է եկեղեցուն։ Քառակուսի հատակագծով թաղածածկ, կիսամշակ քարերով, ներսից կրաշաղախով սվաղված շինություն է։ Լուսավորվում Է արևմտյան պատի լուսամուտից։ Կան մի քանի տապանաքարեր։ Գրատունը հյուսիսային կողմից հաղորդակից Է գավթին։ Նույնպես թաղակապ, 4X3,5 մ չափերի շինություն է։ Մուտք ունի նաև արևելյան կողմից։ Լուսամուտները բացվում են հարավային պատի մեջ։

Ունի երկու տաճար և մեկ գավիթ։ Վանքի համալիրի մեջ մտնում է Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցել է Ավագ Զաքարյանը, Իվանե Զաքարյանի որդին, 1247 թ։ Այժմ կիսավեր է։ Պատերի վրա կան քանդակազարդ խաչքարեր և արձանագրություններ։ Երբեմն նաև կոչվում է Պղնձահանք (Պղնձահանքի) Ս. Աստվածածին եկեղեցի[1]։

Ներկա վիճակը

Մաթոսավանքի եկեղեցու ավերվող պատը, 2013 թ.-ի օգոստոս

Չնայած այն հանգամանքին, որ Մաթոսավանքը գտնվում է պետության կողմից պահպանվող հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում և ունի ՀՀ Կառավարության կողմից տրված «10.3.145» համարի վկայական[2], այնուամենայնիվ տարեց տարի ավերվում է՝ չարժանանալով ՀՀ Մշակույթի նախարարության ուշադրությանն ու հոգատարությանը։ Այս ամենին բացասական առումով լրացնում է վանքի այցելուների վանդալիզմի դրսևորումները, որի պատճառով քանդվում են շինության պատերը, խաչքարերը վերածվում են վառված և մոմի հաստ շերտով պատված քարերի, շրջակա միջավայրը դառնում է հակահիգենիկ վայր։

Автор: karenvardanyanblog

Իմ մասին Ես Կարենն եմ, սովորում եմ Հյուսիսային դպրոցի հինգերորդ դասարանում։ Ես ինը տարեկան եմ, սիրում եմ կարատե, լող, նկարչություն և մաթեմատիկա։ Իմ ամենասիրելի մրգերն են խնձորը, տանձն ու դեղձը։ Ես շատ եմ սիրում ուտել պիցցա։ Ես սիրում եմ ազատ ժամերին ընկերներիս հետ խաղալ ֆուտբոլ: Ես նաև գնում եմ դաշնամուրի և շատ եմ սիրում նվագել: Ինձ շատ է դուր գալիս Մխիթար Սեբաստացու անվան դպրոցը, որովհետև այնտեղ մենք միշտ ճամփորդում ենք:

Оставьте комментарий